Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը չի ուզում իր կերակրամանից հեռու մնալ»․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

Դեկտեմբեր 18,2021 16:04

«ՀՀ-ում քաղաքական գործընթացները նույն սցենարով են գնում, որովհետեւ ռեժիսորը նույնն է։ Իշխանությունը չպետք է գրոհի ՏԻՄ ընտրված մարմինների վրա՝ փորձելով իր ուզած ձեւով վարվել նրանց հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Շատ վատ է, որ մեր երկրում, որտեղ ղեկավարները հորջորջում են ժողովրդավարության մասին, նման գործընթացներ են տեղի ունենում։ Սա շատ վատ կանդրադառնա մեր երկրի հեղինակության վրա, որն առանց այդ էլ իջել է զրո մակարդակի։ Ցավում եմ, որ հետեւանքների կրողը ժողովուրդն է լինելու, որն այս երկու տարում հետեւանք է կրում։ Հանրությունը չի կարողանում թմբիրից արթնանալ»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ազգային ժողովի աշխատանքին, նա ասաց․ «Խորհրդարանը երկու մասի կարելի է բաժանել։ Ընդդիմությունը փորձում է երկրի խնդիրներին համահունչ գործել, իսկ իշխանությունը չի ուզում շեղվել իր օրակարգից, չի ուզում իր կերակրամանից հեռու մնալ՝ անտեսելով երկրի հիմնախնդիրները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031