Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներն անում են, իսկ իշխանությունը՝ վերագրում իրեն»․ Սուքիաս Ավետիսյանը՝ գերիների վերադարձման մասին

Դեկտեմբեր 18,2021 16:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամոթ է նման մարդկանց հայտարարությունները մեկնաբանելը։ Ցավում եմ, որ գերիների հարազատները հիմա նոր հասկացան, որ իշխանությունը մանիպուլյացիա է անում իրենց որդիների հաշվին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Գերիների հայրենադարձման աշխատանքների առնչությամբ նա նշեց․ «Լուրջ աշխատանք իշխանության կողմից չեմ տեսել։ Ինչ էլ որ կա՝ ռուսներն են անում, իշխանությունն էլ վերագրում է իրեն։ Համակարգված, լուրջ աշխատանք չեմ տեսել։ Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ գերիների հարազատների կարծիքն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: