Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները. թուրք նախարար

Դեկտեմբեր 23,2021 23:20

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում  Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն:

Նրա խոսքերով,  «Pegasus» թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած շաբաթ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել:

Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի  մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն նույնպես խոսել էր այս թեմայով:  Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031