Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Մհեր Մանսուրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նկարիչների միությունը:
Մհեր Մանսուրյանը ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Մհեր Մանսուրյանը: Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքին և հարազատներին»,-ասված է միության ֆեյսբուքյան գրառման մեջ:


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   