Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները դատի են տվել․ պահանջում են նոր ընտրություններ Ամասիայում

Հունվար 10,2022 16:59

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք ինքնաբացարկ էին հայտնել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից, պահանջում են նոր ընտրություններ։

Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամասիայի ընտրությունների արդյունքները ու նոր ընտրություններ նշանակել։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Ամասիայում ընտրապայքարի էին դուրս եկել երեք քաղաքական ուժեր, որոնցից երկուսը՝ ՔՊ-ն և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը չնչին տարբերությամբ ձայներ էին հավաքել ՝ վեցական մանդատ ունենալով։

ՔՊ-կանները, որոնք 16 ձայնով առաջատար էին, գտնում էին, որ համայնքապետի պաշտոնը պիտի ՔՊ-ն ստանձնի, այլ ոչ թե «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածուն։

Նրանք ինքնաբացարկ էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից ու նոր ընտրություններ պահանջելով։

Նույնիսկ բողոքի ցույց էին արել մարզպետարանի շենքի դիմաց՝ պնդելով, որ 9 մանդատով չի կարող ձևավորվել իշխանություն Ամասիայում․ 6 մանդատ ստացել էր «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ ՀՀԿ-ն։

Ցուցարարները պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել Ամասիայում, քանի որ, նրանց ձևակերպմամբ, իրենց «հաղթանակը ծախել են»։

Նրանք պնդում էին, որ համայնքապետի աթոռը վաճառել են։ Ցուցարարների մեկնաբանմամբ, ըստ օրենքի, նոր ընտրություններ պիտի անցկացվեն, քանի որ 9 մանդատով չի կարող ձևավորվել ավագանի, Ամասիայում դեպքում առնվազն 10 մանդատ պիտի լինի։

Այս պահին Ամասիայի համայնքապետ ընտրվել է «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածու, 71-ամյա ղեկավար Ջեմմա Հարությունյանը։ Նրա երդմնակալության արարողությունն արդեն տեղի է ունեցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31