Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: