Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Անդրիասյանի եւ Աննա Խաչատրյանի COVID թեստերի պատասխանը դրական է, նրանք չեն շարունակում պայքարը Հայաստանի առաջնությունում

Հունվար 19,2022 17:03

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 82-րդ առաջնությունում հայտարարված մեկօրյա հանգստից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր շախմատիստները վերսկսել են պայքարը: Իսկ կանայք երեկ անցկացրել են հերթական տուրը:

Առաջնությունների բացման արարողության եւ  վիճակահանության ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր միջոցներով մասնակիցների հետ համաձայնեցված մեկ օր հենց մրցավայրում, որպեսզի շախմատիստներին հարմար լինի, լրացուցիչ թեստավորում է անցկացնելու: Ընտրվել էր հունվարի 18-ը:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը այսօր Aravot.am-ին ասաց. «Ըստ շախմատիստների հետ պայմանավորվածության թեստավորումն անցկացվեց հունվարի 18-ին: Պայմանավորված ժամին հրավիրված բուժհաստատության ներկայացուցիչները եւ շախմատիստները եկան եւ թեստավորումը իրականացվեց: Ցավոք,  կա երկու դրական պատասխան՝ Զավեն Անդրեասյանի եւ Աննա Խաչատրյանի: Նրանք երկուսն էլ չեն շարունակի պայքարը: Զավեն Անդրեասյանը, որը իրեն լավ է զգում եւ առողջության հետ կապված անհանգստացնող որեւէ բան չունի, իր միջոցներով երկրորդ թեստն է հանձնել, ու պատասխանը կրկին դրական է: Այսօրվա տուրերում նրանց մրցակիցներին՝ Տիգրան Հարությունյանին եւ Սուսաննա Գաբոյանին, կգրանցվի հաղթանակ»:

Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեցինք, թե կանանց մրցաշարում սահմանված միջազգային վարպետ եւ տղամարդկանց առաջնությունում՝ գրոսմայստերի նորման հաղթահարող կլինի՞, ինչին նա պատասխանեց. «Կանանց առաջնությունում արդեն ակնհայտ է, որ ոչ ոք չի կարողանա այդ նորմը լրացնել, իսկ  տղամարդկանց առաջնությունում դրա գործնական հնարավորությունը սպառված չեն: Այնպես որ, ամեն ինչ ցույց կտա վերջին խաղափուլը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31