Տիգրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում:
Քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (WAKO) հովանու ներքո անցկացվող մրցաշարում Հարությունյանը հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում: Եզրափակիչում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, իսկ մրցումների նախորդ փուլերում հաղթել Լեհաստանի, Վրաստանի և Իտալիայի մրցակիցներին:



















































