Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատել եմ առաջնահերթ մտավորականի սահմանները չխախտել»․ Հակոբ Մովսես

Հունվար 20,2022 18:49

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանից հետաքրքրվեց՝ քանի որ կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ժամանակին նախարար է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանակմամբ, ի՞նչ դիրքորոշում ունի առաջին նախագահի՝ այս իշխանությանը տված «ազգակործան պատուհաս» արտահայտության վերաբերյալ։

Նույն դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ հարցրել էր՝ «Դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»։ Հակոբ Հակոբյանը  ելույթում այսպես պատասխանեց․ «Իմ բոլոր ելույթներում աշխատել եմ առաջնահերթ մտավորականի սահմանները չխախտել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31