Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ․ Գյումրու կենտրոնում 7-8 շուն հարձակվել են 24-ամյա աղջկա վրա

Հունվար 29,2022 15:12

Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին հարակից սեփական տան բնակիչներից մեկը՝ պատմելով, որ իրենց տան մոտակայքում  7-8 շներ հարձակվել են այդտեղից անցնող երիտասարդ մի աղջկա վրա։ Նրան  բառի բուն իմաստով փրկել են իրենք՝ աղջկա ճչոցից դուրս վազելով ու նրան մի կերպ իրենց բակ տեղափոխելով։

Երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատ է, չի կարողանում խոսել։

Մենք ճշտեցինք, որ թափառող շների հարձակմանը ենթարկվածը «Գյումրու երիտասարդների տան» աշխատակցուհի Մարիամ Հակոբյանն է, որը թատրոնի հարակից սեփական տների մոտակայքով փորձել է գնալ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գրասենյակ։

Տեղեկացնենք, որ  Մարիամ Հակոբյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։

Նշենք, որ թափառող շների հարցը օրերս քննարկվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ու համայնքապետերի հանդիպման ժամանակ, ուղիներ են փնտրում կենդանիներին չվնասելով՝  հարցը լուծելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Բա ոնց որ ինձ չեն խածում..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31