Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրընկալումները բխում են այս նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ պատվաստումների իրական պատկերը․ Արսեն Թորոսյան

Հունվար 29,2022 21:08

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց չի պաշտպանում: Եղել են նաև նմանատիպ մամուլի հրապարակումներ՝ սխալ թվերով։

Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը:
Այս պահին, իհարկե, թվերն այլ կլինեն, բայց ավելի թարմ հրապարակված վիճակագրություն մենք չունենք:

Եվ ուրեմն հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999.891 և ոչ թե` 1.825.382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը:

Այս 999.891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819.841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը:
Իսկ 180.050 (999.891-819.841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ:

Հ.Գ. պատվաստումների կարևորության մասին այս գրառման մեջ չեմ խոսի, դրա մասին շատ ասվել է և դեռ կասվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31