Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր

Նոյեմբեր 26,2026 20:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԵՄ հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ իրականացվող աշխատանքներին․ առանձնակի շեշտվել է նաև ԵՄ աջակցության կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և Հայաստանում երկարաժամկետ բնակության ու ինտեգրման գործընթացին նպաստելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։

 

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30