Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ». Ալեքսանդր Շալենբերգ

Փետրվար 02,2022 13:55

«Տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշաններ»,- Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը այն խնդիրների լուծման համար, որ Ադրբեջանը չի վերադարձրել հայ ռազմագերիներին, թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին այցելել Արցախ, այսպես արձագանքեց Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Նրա տպավորությամբ՝ իր նախորդ այցից՝ 2021-ից ի վեր ՀՀ-ում տրամադրություններ են փոխվել: Այնուհետև մանրամասնեց. «Ես այն տպավորությունն ունեմ, որ այժմ ավելի խրախուսված ենք, քանի որ տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշաններ: Գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, ինչը ամբողջ տարածաշրջանի և ՀՀ ժողովրդի համար մեծ քայլ կլինի»:

Խոսելով հայ ռազմագերիների՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին չվերադարձնելու մասին, Ալեքսանդր Շալենբերգն ասաց. «Մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ հետաքրքրված, շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ տարածաշրջանում, Մինսկի համանախագահների խումբ: Ինչ էլ լինի՝ մենք պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ շրջանակներ: Ուզում եմ մի հստակ ուղերձ հղել. միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանում, Բաքվում ադրբեջանցիներն ու հայերը, որ նրանք կամք դրսևորեն այդ ուղիով առաջ գնալու: Վերքը, իհարկե, դեռ բաց է. առկա է կարգավորման, սահմանների հարցը, բայց ինչպես սկզբում ասացի, այն տպավորությունն ունեմ, որ այժմ ավելի խրախուսված են քայլերը: Հիմա տեսնում եմ պատրաստակամությունը: Երկու երկրներում էլ քաջություն է անհրաժեշտ տեղի առաջնորդների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28