Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի անկյունը՝ Իջևանի թանգարանում

Փետրվար 05,2022 20:07

Իջևանի պատմաերկրագիտական թանգարանի այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնելու ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի անձնական իրերը, տեղեկանալու նրա կյանքի և ռազմական ուղու մասին։ Այսօր Իջևանի թանգարանում բացվեց հերոսի անկյունը։ Բացմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, զինակից ընկերները, պետական և հոգևոր ներկայացուցիչներ։

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին: Սևքարի դպրոցն ավարտելուց հետո ընտրել է հայրենիքին ծառայելու նվիրական ճանապարհը: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում: 2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս է արժանացել պետական պարգևների:

Գնդապետ Ղազարյանը իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը` թե՛ ուսումնառության, թե՛ զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնացել է ռազմի դաշտ` սրբազան պարտքը կատարելու: 2020 թ-ի հոկտեմբերի 19-ին` իր զինակից ընկերների հետ մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի և Հայրենիքի շքանշաններով:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28