Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանից կմասնակցի ութ շախմատիստ
Փետրվար 22,2022 16:00
Մարտի 27-ից ապրիլի 6-ը Սլովենիայի Բրեժից քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու հայտ առայժմ ներկայացրել են 36 երկրների 298 շախմատիստներ:
Հայաստանից հայտավորվել են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանն ու Էմին Օհանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: