Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան»․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Փետրվար 24,2022 15:21

«Եվրոպական միության բոլոր կառույցները միասնական են։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մեր հայտարարությունները շատ հստակ են եւ դատապարտում են Ուկրաինայի հանդեպ ագրեսիան»,-ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նրա խոսքով․ «Եվրոպական պառլամենտը միասնական է աշխատում՝ ձեռք ձեռքի տված։ Մեր խորհրդակցությունների ժամանակ դա ընդգծվել է»։

Նկատառմանն ի պատասխան, որ Եվրոպան կարծես թե մենակ է թողել Ուկրաինային եւ միայն խոսքերով է սատարում, դեսպանն ընդգծեց․ «Կարդացեք մեր հայտարարությունները եւ կտեսնեք Եվրամիության հստակ դիրքորոշումը․․․մենք հավատում ենք, որ դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի հասնել․․․սա ահավոր է աշխարհի եւ Ուկրաինայի համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28