«ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդարանական ձեւաչափի ընթացքում արվել են առաջարկներ՝ ընդդիմությանը տրամադրել փոխնախագահի մակարդակով քվոտաներ, որպեսզի ընդդիմության ներկայացվածությունը բարձր լինի։ Բարձրաձայնել եմ, որ այս ձեւաչափին եկել է մասնակցելու Եվրոպական խորհրդարանի ընդամենը երկու պատգամավոր, ինչն անընդունելի վերաբերմունք է խորհրդարանական վերահսկողության ձեւաչափի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը նաեւ հայտնեց, որ ընդդիմությունը եվրոպացի գործընկերներին տեղյակ է պահել ՀՀ-ի ժողովրդավարացման դեմ ուղղված իշխանության գործողությունների մասին եւ պատրաստակամություն դրսեւորել առաջիկայում դրանք հիմնավորել նաեւ փաստերով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































