Բարձրագույն դատական խորհրդի 2022թ.փետրվարի 1-ի որոշմամբ կասեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները։ Կասեցնելու պահին նրա վարույթում եղել է 140 քրեական գործ։
Ի պատասխան Aravot.am-ի գրավոր հարցման՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից պատասխանել են, որ 43 գործ արդեն համաչափության կարգով վերամակագրվել է երկու դատավորի։ Պատասխանում նշվում է նաեւ, որ դատարանում առկա է քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիք։
Այսպես, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանի եւ մյուսների, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի եւ մյուսների դատական գործերը վերամակագրվել են դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել այս տարվա հունվարին։
Կարդացեք նաև

Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































