Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Փետրվար 07,2022 11:54

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։

Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։

Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։

Ի դեպ, հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանական կողմը երկու անգամ ինքնաբացարկ էր ներկայացրել Դավիթ Արղամանյանին, որը մերժվեց։ Ինքնաբացարկի առաջին միջնորդության հիմքում՝ գործը Արղամանյանին ձեռքով մակագրվելու պատճառն էր, որի ընթացքում չէր պահպանվել գործող կարգը։

Իսկ երկրորդ միջնորդության մեջ պաշտպանական կողմը նշել էր լրատվամիջոցների հրապարակումները, որոնց մեջ ներկայացված են Դավիթ Արղամանյանի քաղաքական հայացքները։

Ինչ վերաբերում է Մանվել Փարամազյանին, ապա վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Բորիս Բախշիյանի 2021թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը այսօր բեկանվեց եւ նրան նորից կկալանավորեն։

Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը 70 մլն դրամի դիմաց փոխվել էր։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28