Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողով-կառավարություն աշխատանքային քննարկման առանցքում դեղերի շուկայի խնդիրներն են

Փետրվար 28,2022 20:55

Փետրվարի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Քննարկմանը ներկա են եղել  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Հայաստանի տեսչական մարմինների ներկայացուցիչներ:

Առանցքում հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն էին: Դրանց զգալի մասն ի հայտ է եկել համավարակին զուգահեռ եւ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում: Իրավիճակները ցույց են տվել, որ գործող օրենքի մի շարք դրույթներ նորօրյա մարտահրավերների հետ համադրելի չեն: Դրանով էլ պայմանավորված՝ նախատեսվում են փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկրված դեղերի ցանկում արձանագրվել են խնդիրներ՝ մասնավորապես որակի անհամապատասխանության հետ կապված: Բացի այդ՝ եղել են լոգիստիկ դժվարություններ:

Հաջորդ ուղղությունը, որը ենթակա է օրենսդրական կանոնակարգման, վերաբերում է շուկայի գնային քաղաքականությանը: Հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ՝ օրենսդրական դաշտում լուծումները երկարաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն գների իջեցումն ու համադրելիությունն այլ երկրների հետ: Նարեկ Զեյնալյանը շեշտել է, որը դեղորայքը երբեք չի կարելի համեմատել սպառման այլ ապրանքատեսակների հետ, նաեւ նշել է, որ շուկայում պետք է լինի խիստ վերահսկողություն՝ հատուկ կանոններով:

Դեղերի շուկայի շուրջ 17 տոկոսն ապահովում է տեղական արտադրությունը, մնացածը բաժին է ընկնում ներկրումներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը թույլ կտա առավել կատարելագործել դեղերի շուկան:

Աշխատանքային նման քննարկումները դեռեւս կլինեն շարունակական:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28