Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնությւն ցուցաբերելու նպատակով։

Նոյեմբեր 20,2026 23:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Այս առաքելությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում։

Նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։

Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստում էր ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։ Բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է վերանայել առաքելության արդյունքները և դիտարկել նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար։

Ծայրահեղ ծանր և լուրջ վնասվածքներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների և այլ խոցելի խմբերի համար մասնագիտացված խնամքի հասանելիությունը կենսական, կյանքեր փրկող միջամտություն է:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30