Լրահոս
Օրվա լրահոսը

Ճկույթով մետրոյի վագոնը տեղաշարժած ռեկորդակրին հյուրընկալել են Կոտայքի մարզպետարանում

Մարտ 03,2022 13:34

Մարտի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանում ընդունել է ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, որը օրերս հերթական ռեկորդն է սահմանել:

Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:

Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:

Մարզպետը շնորհավորել է Յուրիին հերթական ռեկորդ գրանցելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ մարզում նման մարզիկներ ունենալը հպարտություն է և վստահեցրել, որ Յուրին ուշադրության պակաս չի զգալու և իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու մարզիկի գործունեության հետ կապված նախաձեռնություններին:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031