Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Գյումրու ավագանիների ՔՊ խմբակցությունների անդամները քննարկել են ներքաղաքական բնույթի թեմաներ

Հոկտեմբեր 10,2025 23:30 Share

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և Գյումրու ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային և քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քաղաքային խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված փորձի փոխանակման հնարավորություններին, վերելակային տնտեսության արդիականացմանը, բակերի բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև նոր քաղաքային նախաձեռնությունների իրականացման ուղիներին։

Քննարկվել են նաև ներքաղաքական բնույթի մի շարք թեմաներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համադրման և համագործակցության խորացման նպատակով։

 

Քաղաքացիական պայմանագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031