«Մենք չորս տարի տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային շահի օգտին չի պահում իրեն, ուստի հիմա դիմում ենք խորհրդարանին եւ պահանջում ենք ճանաչել ԱՀ անկախությունը: Եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե եթե Արցախը ճանաչենք՝ պատերազմ կսկսվի, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի ժողովրդին ստիպեք պատերազմի վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից»,- այսօր ՀՀ ԱԺ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման» հիմնադիր եւ առաջնորդ Կարին Տոնոյանը (լուսանկարում):


Կարին Տոնոյանի կարծիքով, Արցախի ճանաչման օրակարգը պետք է դառնա հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի օրակարգը, քանի որ այն Արցախի փրկության խնդիրն է լուծելու եւ մեր արժանապատվության եւ պատվի հարցը: Դիմելով ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ Կարին Տոնոյանը նկատեց նաեւ, որ փաստացի, Հայաստանի հանրապետությունը վաղուց ճանաչել է Արցախի հանրապետությունը, քանի որ բազմիցս միջպետական պայմանագրեր են կնքվել:
Կարդացեք նաև
Կարին Տոնոյանը խոստացավ՝ ամեն ինչ անելու են, որ Արցախի անկախության ճանաչման հարցը ժողովրդականություն ստանա, իսկ ինքը վստահ է, որ բոլորի հոգու խորքում այդ պահանջը կա եւ եթե Ադրբեջանն այդ ընթացքում գնաց սադրանքների, ապա մեղադրանքի սլաքը կուղղվի դեպի ՀՀ իշխանություն, որ «փոխանցումախաղ» է սկսել Ադրբեջանի հետ եւ նրանց միջոցով փորձում են լռեցնել այս պահանջը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































