Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը ՄԱԿ-ի մանդատի ներքո բազմազգ խաղաղապահ առաքելություն ունենալն է»․ Սոսի Թաթիկյան

Ապրիլ 04,2022 17:28

Հայաստանին անվտանգությունից, ջրային-էներգետիկ ռեսուրսներից զրկելու նպատակով Ադրբեջանը մեկ տարուց ավելի՝ իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն՝ աստիճանաբար ներխուժումներ իրականացնելով, հավակնություններ ունենալով ընդհուպ մինչեւ Երեւան, վերահսկելով միջպետական ճանապարհները։ Այս մասին այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց միջազգային հարաբերությունների եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեզ շարունակաբար ռազմաքաղաքական տեռորի է ենթարկում, Արցախում վարում էթնիկ բնաջնջման քաղաքականություն, իսկ ռուս խաղաղապահները չունեն իրավական մանդատ, ուստի լարվածության գոտում միջազգային խաղաղապահներ տեղակայելը վարչապետից հնչած ճիշտ առաջարկ է․ «Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում արցախահայությունը մնացել է պատանդի կարգավիճակում։ Ռուս խաղաղապահները նրանց անվտանգության միակ երաշխավորն են, միաժամանակ՝ կան կասկածներ, թե ինչու իրենց պատասխանատվության գոտում Ադրբեջանը կարողացավ երկու գյուղ հայաթափել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի եւ այդ ուղղությամբ ամեն ինչ անում են։ Լուծումը ՄԱԿ-ի մանդատի ներքո բազմազգ խաղաղապահ առաքելություն ունենալն է»։

Սոսի Թաթիկյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության օրակարգն անկեղծ չէ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930