Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ. Սերժ Սարգսյանը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ

Ապրիլ 07,2022 14:15

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ:

Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։

 

Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։

2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930