Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ Բևեռի անդամ Վահագն Ավագյանին ավտոմեքենայով դարանակալել են և փորձել փակել ավտոմեքենայի ճանապարհը. ԱԺԲ

Ապրիլ 13,2022 12:21

Երեկ` ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, տուն վերադառնալու ճանապարհին` Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1 փողոցի վրա, ԱԺ Բևեռի անդամ Վահագն Ավագյանին ավտոմեքենայով դարանակալել են և փորձել են փակել նրա ավտոմեքենայի ճանապարհը։

Վահագն Ավագյանին հաջողվել է խուսափել ծուղակից և տուն հասնել։

Այսօր առավոտյան, ժամը 8:40-ի սահմաններում, տնից դուրս գալուց նրան սպասել են մեկ ուրիշ ավտոմեքենայով և հետևել են մինչև Արշակունյաց պողոտա։

Կա համապատասխան տեսագրություն։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930