Լրահոս
Օրվա լրահոսը

Սա քաղաքական դաշտի մաքրում է՝ նոր Սահմանադրության ճանապարհը հարթելու համար. ԱԺԲ

Նոյեմբեր 05,2026 14:12 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ (ԱԺԲ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
քաղաքական հալածանքների աճող ալիքի և ազգային համախմբման անհրաժեշտության մասին

Ազգային-Ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) արձանագրում է, որ Հայաստանում վերջին շրջանի զարգացումները վկայում են քաղաքական ընդդիմության նկատմամբ համակարգված ճնշման մասին․ իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների։

2026 թվականի նոյեմբերի 2-ին վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը, նրա դեմ հանրային ճնշում կգեներացվի, և այդ ճնշման գլուխ պետք է կանգնի իշխող մեծամասնությունը։ Նույն օրը նա հայտարարել է, որ «երաշխավորների հովանու ներքո» գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է «քաղաքական աղետով»։

Երբ երկրի ղեկավարը ճնշում է ազդարարում Սահմանադրության փոփոխությանը դեմ արտահայտվողների նկատմամբ, իսկ դրան զուգահեռ ընթանում են ձերբակալություններ, ապա սա իրավապահ գործունեություն չէ․ սա քաղաքական դաշտի մաքրում է՝ նոր Սահմանադրության ճանապարհը հարթելու համար։

Ալիևյան ռեժիմը հրապարակավ և բազմիցս ՀՀ Սահմանադրության փոփոխությունը դարձրել է խաղաղության պայմանագրի նախապայման, և այս քաղաքական հալածանքների ալիքը հենց ծառայում է Բաքվում ձևավորված օրակարգին, որը հակասում է հայ ժողովրդի և հայոց պետականության ազգային-ռազմավարական շահերին։

ԱԺԲ-ն կոչ է անում հայոց պետականության, Եկեղեցու և հայրենիքի անվտանգության դիրքերում կանգնած բոլոր ազգային-քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին՝ երկրորդական տարաձայնությունները մի կողմ թողնելով, համախմբվել երեք առաջնահերթությունների շուրջ․

  1. Քաղաքական հետապնդումների դադարեցում․ անհապաղ կասեցնել քաղաքական շարժառիթներով հարուցված հետապնդումներն ու ձերբակալությունները։
  2. Սահմանադրական կարգի պաշտպանություն․ թույլ չտալ արտաքին պարտադրանքով Սահմանադրության փոփոխություն։
  3. Նիկոլ Փաշինյանի հեռացում և ազգային-պետական հակաճգնաժամային կառավարում․ ձևավորել ժողովրդի և պետության առջև հաշվետու, ազգային շահերին ծառայող կառավարություն։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30