Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապ չունի՝ մարզպետ է, մարզպետի հայրիկ է, եղբայրն է, օրենքը բոլորի համար է». Լոռու մարզպետ

Ապրիլ 25,2022 12:08

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ի թիվս այլ քաղաքացիների, տուգանվել է նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել մարզի ղեկավարից, վերջինս սակայն հերքեց այն՝ նշելով, որ ինքն այդ մասին տեղյակ չէ. «Ես, ճիշտն ասած, իմ հայրիկի հետ երեւի մի շաբաթ առաջ եմ խոսել: Հիմա ինձ մի բան եք հարցնում, որից ես այս պահին տեղյակ չեմ, կարող եմ ճշտել, բայց չեմ լսել ես նման բան»,- ասաց Արամ Խաչատրյանն ու շարունակեց. «Կապ չունի մարզպետ է, մարզպետի հայրիկ է, եղբայրն է, օրենքը բոլորի համար է: Եթե խախտում են անում՝ բոլորիս է վերաբերվում: Եթե կա խախտում, օրենքով սահմանված կարգով պետք է ակտավորվի կամ միգուցե նախազգուշացում լինի»:

Երեկ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը, նշելով, մի քանի անձանց, որոնց նկատմամբ մեկ շաբաթվա ընթացքում տուգանք է սահմանել Պարեկային ծառայությունը: Նրանց թվում է եղել ոչ միայն Լոռու մարզպետի հայրը, այլեւ՝ Սպիտակի ներկայիս քաղաքապետը, Վանաձորի նախկին քաղաքապետը, Վանաձորի ամենահայտնի քրեական հեղինակության որդին։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930