Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքի գործով» ՍԴ դատավորների hատուկ կարծիքները կայքում չեն հրապարակվել

Մայիս 05,2022 11:00

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ՀՀ քրօրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-ին կետով քրեական գործեր առկա չեն: Օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի միաժամանակ 1-ին և 2-րդ կետերով առկա է 17 քրեական գործ, իսկ նույն մասի միայն 2-րդ կետով՝ 10 քրեական գործ: Վերոնշյալ 45 քրեական գործերից 6-ով կայացվել է գործն, ըստ էության, լուծող դատական ակտ (դատավճիռ):

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ապրիլի 29-ի որոշումը ՍԴ պաշտոնական կայքում տեղադրվել է մայիսի 2-ին: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ հանրային գործունեություն իրականացնող անձինք, մասնավորապես՝ քաղաքական գործիչները, իրենց խոսքը պետք է այնպես կառուցեն, որ չօգտագործեն անթույլատրելի, քաղաքական գործիչներին ոչ հարիր արտահայտություններ՝ դրսևորելով պատշաճ գործելաոճ»:

Այս գործով եղել են ՍԴ երեք դատավորների հատուկ կարծիքներ, սակայն դատավորներ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի, Աշոտ Խաչատրյանի հատուկ կարծիքները որոշման հետ չեն հրապարակվել:

Սա այն դեպքում, երբ այդչափ կարեւոր գործը քննվեց գրավոր ընթացակարգով, անգամ որոշման հրապարակման օրը չէր ասվել: Սույն գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ գրություններ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Քննչական կոմիտեին և Դատական դեպարտամենտին:

Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժընթացի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից և Քննչական կոմիտեից ստացված տվյալները հետևյալ ամփոփ պատկերն ունեն. 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 268 դեպք: Այդ դեպքերից 167-ով հարուցվել է քրեական գործ:

Հարուցված գործերից 17-ը ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է, իսկ 16 քրեական գործի քննություն կասեցվել է: Այդ ժամանակում արձանագրված դեպքերի ընդհանուր թվից 101-ով նյութերը դեռևս գտնվում են քննության ընթացքում:

Նշյալ ժամանակաշրջանում օրենսգրքի 137.1-ին հոդվածի ընդհանուր և հատուկ հանցակազմերով արձանագրված, ինչպես նաև հարուցված քրեական գործերի քանակական հարաբերակցությունը հետևյալն է. 137.1-ին հոդվածի 1-ին մաս՝ 213 գործ, 2-րդ մասի 1-ին կետ՝ 29 գործ, 2-րդ մասի 2-րդ կետ՝ 20 գործ, 3-րդ մաս՝ 6 գործ:

2022 թ. հունվարի 1-ից մարտի 30-ը Օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 322 դեպք: Այդ դեպքերից 221-ով հարուցվել է քրեական գործ: Հարուցված գործերից 5-ը ուղարկվել է դատարան, 122-ը կարճվել է, իսկ 9 քրեական գործի քննություն կասեցվել է: Այդ ժամանակում արձանագրված դեպքերի ընդհանուր թվից 186-ով նյութերը դեռևս գտնվում են քննության ընթացքում:

Նշյալ ժամանակաշրջանում Օրենսգրքի 137.1-ին հոդվածի ընդհանուր և հատուկ հանցակազմերով արձանագրված, ինչպես նաև հարուցված քրեական գործերի քանակական հարաբերակցությունը հետևյալն է. 137.1-ին հոդվածի 1-ին մաս՝ 192 գործ, 2-րդ մասի 1-ին կետ՝ 40 գործ, 2-րդ մասի 2-րդ կետ՝ 84 գործ, 3-րդ մաս՝ 6 գործ:

Վերոգրյալ տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, օրենսգրքի 137.1-ին հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո կատարվող և համապատասխան մարմինների կողմից արձանագրվող դեպքերի ամսական միջին քանակը 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը կազմել է 67 դեպք, իսկ 2022 թ. հունվարի 1-ից 2022 թ. մարտի 30-ը՝ 107:

Եթե 2021 թ. օգոստոսի 30-ից դեկտեմբերի 31-ը (4 ամսում) արձանագրված դեպքերից քրեական գործ հարուցվել է մոտ 62 տոկոս նյութերով, ապա 2022 թ. հունվարի 1-ից մարտի 30-ը (3 ամսում) այդ թիվը կազմում է մոտ 68 տոկոս:

Վիճարկվող իրավադրույթների ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն ս.թ. մարտի 30-ը հարուցված 389 քրեական գործերից 253-ը (մոտ 70 տոկոսը) կարճվել է:

Դատական դեպարտամենտի տվյալների համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում օրենսգրքի 137.1-ին հոդվածի հատկանիշներով 04.04.2022 թ. դրությամբ առկա է 45 քրեական գործ, որից 14-ը օրենսգրքի 137.1-ին հոդվածի միայն 1-ին մասով, 25-ը՝ նույն հոդվածի միայն 2-րդ մասով, իսկ 4-ը՝ նույն հոդվածի միայն 3-րդ մասով: Միայն 1 քրեական գործ՝ օրենսգրքի 137.1-ին հոդվածի միաժամանակ 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, և 1 քրեական գործ՝ օրենսգրքի 137.1-ին հոդվածի միաժամանակ 2-րդ և 3-րդ մասերով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.ՍԴ որոշման մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031