Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործողություններ է նախատեսում ընդդիմությունը վաղը․ Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց

Մայիս 10,2022 22:30

«Վաղը՝ ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան ավտոերթեր։ Բարձր երաժշտությամբ Երևան քաղաքում Արցախի դրոշներով ամեն մեկդ կազմակերպեք երկու-երեք մեքենայով ավտոերթեր։ Ամբողջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով, եռագույնով ու Զարթնիր Լաոյով։ Շարունակում ենք անհնազանդության գործողությունները։ Ժամը 16․00-ին հավաքվում ենք այս հրապարակում ։ Կարևոր գործ ունենք անելու»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի  ժամանակ ներկայացնելով վաղվա անելիքները հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան սաղաթելյանը։

Այնուհետև նա դիմեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և խնդրեց իրենց գրասենյակներ ու եվրոպական մայրաքաղաքներ փոխանցել հետևյալը․ «Վարչապետի աթոռը զբաղեցրած անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ-ում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է»։

Ցույցերին մասնակցության համար պետական համակարգի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին էլ ասաց․ «Այդ նախարարներին ու մարզպետներին բանի տեղի մի դրեք։ Դրանց հաշված օրեր են մնացել։ Միացեք պայքարին, և բոլոր նրանց, ում այս օրերին աշխատանքից ազատել են, այս ամբիոնից երաշխավորում եմ, այդ աշխատանքին վերականգնվելու են, մի բան էլ ավել»։ Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նա ասաց այն, ինչ ասում են Նիկոլն ու իր խմբակը։ Նրանց տեքստերը նույն տեղում են գրվում։ Ե′վ Նիկոլին, և Ալիևին ուղարկելու ենք գրողի ծոցը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031