Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին ընդդիմությունը կներկայացնի իր ծրագրի մանրամասները. Իշխան Սաղաթելյան

Մայիս 10,2022 20:50

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր,Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում, ամփոփելով ցերեկը, մայրաքաղաքի  չորս ուղղություններով ընդդիմության իրականացրած անհնազանդության գործողությունները, ասաց, որ ինչ խնդիր դրել էին իրենց առջեւ, կատարվել է:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցածին, որը իշխանական շրջանակներում շահարկվում է, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները դատապարտում են բռնության ցանկացած դեպք եւ քաղաքացիներին հորդորեց՝ սադրանքների չտրվել, քանի որ գործ ունենք «մարտի 1 կազմակերպած, հղի կնոջ սպանած, երկրին պարտություն բերած, հայրենիք հանձնած» իշխանության ձեռագրի հետ, իսկ ընդդիմադիրների շարժումը, ինչպես հայտարարվել է առաջին օրից, համերաշխության շարժում է, համախմբող, հայ ժողովրդին զարթոնքի տանող. «Բացի Նիկոլից ու իր խմբակից, մեր ժողովրդի մեջ մենք թուրքեր չենք փնտրում, մերժում ենք ժեխեր-զոմբիներ, սեւեր-սպիտակներ եւ ցանկացած այլ բաժանում»: Նա իշխանական սադրանք որակեց տարածվող այն տեսահոլովակներն, իբրեւ ընդդիմադիրները այլախոհներին «թուրք, զոմբի, ժեխ են անվանում» եւ ասաց, որ ընդդիմադիրները զերծ են մնում նման պիտակավորումներից եւ առաջին հերթին պայքարում են իրենց չհասկացող քույրերի եւ եղբայրների համար:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը, որ ՀՀ իշխանության հետ կա պայմանավորվածություն՝ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզից յոթ գյուղերի հանձնման համար, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմության պայքարը դա թույլ չտալու համար է եւ սա գոյաբանական հարց է արդեն, հայ ժողովրդի անվտանգության հարցը, ուստի Նիկոլի եւ Ալիեւի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է:

Իշխան Սաղաթելյանն ասաց նաեւ, որ առաջիկա օրերին ընդդիմությունը կներկայացնի իր ծրագրի մանրամասները, իսկ միակ խնդիրն առայժմ մնում է չարիքի իշխանությանը հեռացնելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031