Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի կառավարության կողմից հերոսի կոչում ստացած մարդիկ են Թալեաթը, Էնվերը, Ջեմալ փաշան». Ռուբեն Մելքոնյան

Մայիս 11,2022 14:02

«Այն Թուրքիան, որը գոյություն ունի իրականում, եւ որը ուսումնասիրում են մասնագետները, ընդ որում` ոչ միայն հայ, այդ երկրի գնահատականն այն է, որ դա տոտալիտար եւ միջազգային շատ օրենքներ ու սկզբունքներ ոտնահարող պետություն է: Եվ երկրորդը` այն Թուրքիան է, որը ներկայացնում են այս իշխանության որոշ ներկայացուցիչներ, որն ըստ նրանց պատկերման շատ լավ, շատ դրական մեսիջներ տվող, բարի Թուրքիա է»,- «Հայելի» ակումբում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Որպես մասնագետներ՝ մեր պարտքն է ներկայացնել այն Թուրքիան, որն  իրականում կա` Չավուշօղլուի  հայտնի ողջույնը, տրամադրվածությունները եւ այլն: Թուրքիան Հայաստանի եւ հայերի հանդեպ թշնամաբար տրամադրված պետություն է, եւ այդ պետության ինքնության մեջ, այդ պետության ձեւավորման հիմքում դրված է հայերի հանդեպ ատելությունը»,-ասաց թուրքագետը:

Նա մի քանի օրինակ բերեց: «Նրանք թիրախավորում են մեր հերոսներին` Նժդեհ, Մոնթե Մելքոնյան…  ֆեյսբուքում նրանց նկարները դնելու դեպքում արգելափակվում ենք, բայց ո՞վ է Թուրքիայի հերոսը… Թուրքիայի կառավարության եւ ազգային ժողովի կողմից օֆիցիալ  հերոսի կոչում ստացած մարդիկ են Թալեաթ  փաշան, Էնվեր Փաշան, Ջեմալ փաշան, Հայոց ցեղասպանության մյուս կազմակերպիչները, նրանց օֆիցիալ հերոսներն են, նրանք թուրքական դասագրքերում են, նրանց անուններով կան փողոցներ, նրանց անուններով կան դպրոցներ…Այդ հասարակությունը եւ Թուրքայի այսօրվա իշխանությունները դաստիարակվել են այնպիսի կրթական համակարգում, որտեղ հերոսը Թալեաթն է:

Հիմա այսօրվա իշխանությունները մեծ փորձում են ներկայացնել, որ Թալեաթին որպես հերոս պատկերացնող թուրք իշխանավորը, դիցուք՝ Չավուշօղլուն, շատ ջերմ է վերաբերվում Հայաստանին: Դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,-փաստեց Ռուբեն Մելքոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031