Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան․ «Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ եւ ռասիստական․ Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»

Ապրիլ 24,2022 14:40

«Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ եւ ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»․ Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի` Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջեւ հավաքված հայերին «գորշ քայլերի» ժեստը ցույց տալուն։

Մնացականյանը նաեւ գրել է․ «Անշուշտ, հարեւան ժողովուրդների միջեւ  հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է։ Դա  ենթադրում է բարեխղճություն եւ կարեկցանք։  Թուրքիայի ժխտողականությունը որպես բարեխղճության պայման չի որակվում։ Դադարեք ժխտել Հայոց ցեղասպանությունը»։

Մեկ այլ գրառմամբ էլ նա ընդգծել է․«Ի սեր Աստծո, դադարեցրեք Հայոց ցեղասպանությունը պատմաբաններին պատվիրակելը։ Նրանք անցած 107 տարիների ընթացքում բազմիցս կատարել են իրենց գործը։ Դեռեւս ձեր հերթն է՝ դրսեւորելու քաղաքական խիզախություն եւ ինքնագնահատական»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930