Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան հարսին ձևակերպել է աշխատանքի, նա չի հաճախել աշխատանքի ու աշխատավարձ է ստացել. հաղորդում ոստիկանությանը

Մայիս 12,2022 10:45

Ըստ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացված հաղորդման՝ «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Ս.-ն, 2013-2018թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և չարաշահելով պաշտոնեական դիրքը, նույն մարզադպրոցում որպես համակարգչային օպերատոր է ձևակերպել իր հարս Հ. Հ.-ին, սակայն նա չի այցելել աշխատանքի և ստացել է աշխատավարձ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021-ի մարտին էլ մարզադպրոցում՝ որպես պահակ է նշանակվել Ա. Ա.-ն, որը ևս չի հաճախել մարզադպրոցում, բայց գումար է ստացել, նաև միաժամանակ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում՝ որպես վարորդ:

Մեկ խախտման մասին ևս ահազանգ է ստացվել: Մարզադպրոցի սամբոյի մարզիչ Ս. Խ.-ն իրականում մարզում է 5 աշակերտի, սակայն մատյանում գրանցված են 10-ը:

Բոլոր այս հաղորդումների հետ կապված ոստիկանությունում պատրաստվում են նյութեր:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031