Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մինչ օրս զոհվածների ծնողների նկատմամբ բարեհամբույր է գտնվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը». 44-օրյա պատերազմում զոհվածի հայր

Մայիս 27,2022 22:15

«Ամսի 13-ի հայտարարությունից հետո նա (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) պետք է կալանավորվեր: Ինքնախոստովանանք է, մարդն ասում է՝ ես եմ սպանել այդ երեխաներին, իսկ քննչականում, մեզ ասում են՝ չենք կարող հարցաքննության կանչել՝ հիմքեր չկան»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը: Նա վստահ է, որ Հայաստանում իրավական համակարգը մեկ կետից է ուղղորդվում, ու դա է պատճառը, որ անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներին վերաբերվող գործերն այդ ճակատագրին են արժանացել:

Ինչպես հայտնի է, դեռ մեկ ամիս առաջ զոհվածների ծնողները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար: Նաեւ՝ պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Հիմքը՝ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթն է, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն՝ առանց զոհերի»:

Զոհվածների ծնողներին գլխավոր դատախազությունը կարգավիճակ տվեց եւ գործը տեղից չի շարժվում: Այսօր, զոհվածների հարազատների անունից միջնորդություն է ներկայացվել՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի ինքնաբացարկի համար. նրա եւ առհասարակ, գործող իշխանության նկատմամբ ծնողներն անվստահություն ունեն:

Զոհվածների հարազատները պահանջում են, որպեսզի նիկոլ Փաշինյանը գնա եւ դատարանում իր անմեղությունն ապացուցի, տա մեղավորների անունները ու մեղավորները պատժվեն: Նրանք նաեւ փաստում են, որ մինչ օրս, զոհվածների ծնողների նկատմամբ բարեհամբույր է գտնվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ոչ միայն խոսքով, այլ նաեւ քայլերով. որեւէ միջնորդություն չի անտեսվել, բոլորն էլ քննվել են, պատասխաններ են ստացել:

«Մենք էլ կորցնելու բան չունենք, պետք եղավ՝ կտրուկ քայլերի էլ կդիմենք»,- ասաց Աշոտ Զաքարյանը:

Ծնողները վստահ են, որ «այս ավանտյուրային» վերջ կգա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031