Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարցերին պատասխաններ չեն տրվել». Կարին Տոնոյանը՝ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման մասին

Մայիս 20,2022 23:23

«Մեր հարցերին պատասխաններ չեն տրվել»,- «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։   Հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։

Արգիշտի Քյարմյանը զոհվածների ծնողներին ասել է, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտեի վարույթ եւ գործի նյութերն ուսումնասիրելու համար իրենց ժամանակ է պետք: Թե որքա՞ն է այն ողջամիտ ժամկետը, որն անհրաժեշտ է գործի նյութերն ուսումնասիրելու համար, Արգիշտի Քյարամյանը չի հստակեցրել:

Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031