Լրահոս
Օրվա լրահոսը

Արմաշում ջրագիծ է կառուցվել, որի տեղն անհայտ է․ իրավապահները նյութեր են նախապատրաստում համայնքային միջոցները վատնելու եւ յուրացնելու գործով

Հունիս 02,2022 18:19

Aravot.am-ի տեղեկություններով իրավապահ մարմիններում նյութեր են նախապատրաստվում Արմաշի նախկին գյուղապետի ենթադրյալ յուրացումների եւ պետական միջոցների վատնման դեպքի առթիվ։

Իրավապահ համակարգում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաղորդում է ստացվել այն մասին, որ Հ․ Զ․-ն՝ Արմաշի նախկին ղեկավարը, 2020 թվականին Արմաշում Գառնու խմելու ջրի համար նախատեսված ջրամբարի կառուցման ընթացքում թույլ է տվել ապօրինություններ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսված 400 տոննա տարողությամբ ջրամբարի փոխարեն կառուցվել 255 տոննա տարողության, իսկ փոխանցված գումարի տարբերությունը նախկին գյուղապետը յուրացրել է։

Բացի այս, նույն աղբյուրի հավաստմամբ, նախկին գյուղապետի օրոք 2021 թվականի ապրիլի 1-ին գյուղում, ըստ փաստաթղթերի, կառուցվել է 991 հազար դրամ արժողությամբ խմելու ջրագիծ, որը չկա, իսկ 2021թ․ մարտի 23-ի դրությամբ 990 հազար դրամի չափով ծախսեր է կատարվել շենքերի կառուցման, լուսավորության համար, որը եւս չի երեւում։

Իրավապահ համակարգում մեր աղբյուրի ներկայացմամբ, Արմաշում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել է ռումբի ապաստարան, որն ըստ մասնագետների եզրակացության, չի կարող ծառայել նպատակին, փոխանցված մոտ 2 մլն դրամ գումարից ծախսվել է կեսը, մնացած գումարները նախկին գյուղապետը յուրացրել է։

Անցյալ տարվա հուլիսի 26-ի դրությամբ Արմաշում ջրագիծ է կառուցվել, որի համար համայնքի բյուջեից ծախսվել է 995 հազար դրամ, սակայն ջրագծի տեղն անհայտ է։

Բացի այս, 2020 թվականի մարտի 11-ի դրությամբ 998 հազար դրամի չափով գյուղում կատարվել է մասնակի լուսավորություն, որն, ըստ իրավապահներին ներկայացված հաղորդման, թերի է կատարվել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի մարտի 2-ին գյուղում անցկացվել է աճուրդ, օտարվել են բերքատու այգիներ այլ անձի անունով, սակայն դրանց փաստացի տերը նախկին գյուղապետն է, որն օգնել է իր հորեղբոր որդուն՝ խախտումներով եւ ցածր գներով ձեռք բերել բազմաթիվ հողակտորներ։ Նշվում է նաեւ, որ նախկին գյուղապետը համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն է տրամադրել մի քանի ընտանիքներին՝ որպես սոցիալապես անապահով,սակայն իրականում նրանք լավ էլ ապահովված ընտանիքներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930