Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդիր ունենք թթի արտահանման հետ կապված․ թող մեր հարցերին պատասխանեն»․ Արմաշ գյուղի բնակիչ

Հունիս 13,2026 17:08 Share

«Մենք խնդիր ունենք թթի արտահանման հետ կապված։ 25 օր է՝ թութը հավաքում ենք։ Մինչև երեկ չէ առաջին օրը ամեն ինչ նույն ձև է եղել, ինչպես միշտ, բայց որ փակեցին, մենք խնդրի առաջ կանգնեցինք։ Հիմա թութը չենք կարողանում արտահանել, էստեղ էլ էժան, կոպեկներով ենք իրացնում»,- Aravot.am-ի հետ զրույցում իրենց խնդիրն այսպես ներկայացրեց Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Ավիկ Մկրտումյանը։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եք պատրաստվում անել, ճանապա՞րհ եք փակելու, ինչպես նախապես լրագրողներին այդ քայլին դիմելու հավանականության մասին տեղեկացվել էր, նա պատասխանեց․ «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կարձագանքեն կառավարությունից։ Թող մեր հարցերին պատասխանեն։ Նենց չի, որ մեզ պետք է ճանապարհ փակելը»։

Մեր այն փաստմանը՝ ԵՄ-ն աջակցություն կտրամադրի ՀՀ-ին արտահանողներին փոխհատուցելու համար, կսուբսիդավորեն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Փոխհատուցման հետ կապված ոչ մի բանից տեղյակ չեմ։ Սուբսիդավորումն էլ միայն արտահանողներին է վերաբերվում։ Ես և′ արտահանող եմ, և′ արտադրող եմ։ Բայց թութը չեմ պատկերացնում՝ ոնց պետք է արտահանվի, պիտանելիության ժամկետ ունի»։

Մեր հարցին՝ իսկ եվրոպական շուկաներ չե՞ք արտահանում, քանի որ կառավարությունից նշում են, որ արդեն մի շարք եվրոպական շուկաներ ընդունում են հայկական ապրանքները, Ավիկ Մկրտումյանը պատասխանեց․ «Ծիրանը կա, բայց թութը՝ ոչ։ Նախ այնտեղի շուկան պետք է իմանա՝ ինչ է թութը։ Մարդիկ են պետք այնտեղ։ Այնպես չէ, որ պետական մակարդակով կազմակերպվում է այդ հարցը։ Այնտեղի շուկային ոչ մեկ ծանոթ չէ։ Գուցե կառավարությունը արտահանման հարցում օգնում է, բայց այնտեղի շուկաներին ոչ մեկ ծանոթ չէ, անհատներ են պետք, որ մեր արտադրանքն այնտեղ ներկայացնեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930