Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալն ընդդեմ քրեակատարողական հիմնարկի

Հունիս 06,2022 13:30
dat

2022 թվականի հունվարի 21-ին վարչական դատարանում (դատավոր՝ Հրաչ Այվազյան) լսվել էր Վահե Ղուկասյանի հայցադիմումն ընդդեմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի 16.11.2018 թվականի «Համաներում կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ կայացնելուն, այն է՝ 01.11.2018 թվականին ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի 1-ին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը կիրառելուն պարտավորեցնելու պահանջների մասին գործը:

Դատապարտյալ հայցվորը միջնորդել էր բաց թողնված ժամկետը համարել հարգելի՝ պատճառաբանելով, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի 16.11.2018 թվականի որոշումը վիճարկել է քրեական գործեր քննող դատարանների միջոցով, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 24.12.2021 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ նման հարցերի քննությունն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին: Դատարանը գտել էր, որ այն ենթակա է բավարարման:

Դատարանը նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0035/15/18 գործով դատապարտյալ Վահե Ղուկասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակի, բեկանվել եւ փոփոխվել է քրեակատարողական հիմնարկի պետի 16.11.2018 թվականի որոշման դեմ Վահե Ղուկասյանի բողոքը մերժելու վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները, եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Վահե Ղուկասյանի բողոքը մերժվել է այն քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ, իսկ հայցվոր Վահե Ղուկասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ Մամիկոն Մուրադյանը հայցադիմումը դատարան է (Գյումրիի նստավայր) ներկայացրել 18.01.2022 թվականին, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո երկամսյա ժամկետում: Գրավոր ընթացակարգով գործը կքննվի հունիսի 27-ին: Նշեմ, որ սա առաջին գործը չէր, կապված համաներման հետ: Մինչեւ վերջերս դատարանում էր այդ «համատարած» բողոքներից մեկի՝ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Տիգրան Չավուշյանն ընդդեմ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի՝ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 03.10.2013 թվականի որոշումը կիրառելուն եւ վերջինիս չկրած պատժաչափը վեց ամսով կրճատելուն եւ պատիժն ամբողջությամբ կրած լինելու հիմքով ազատ արձակելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930