Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ

Մայիս 25,2026 13:44 Share

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, մայիսի 19-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։

Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը, ներառյալ` ինքնասպանության ռիսկի գնահատման գործիքների կիրառման և դրանց վերահսկման հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկներով կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031