Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց էլ ստեղծել. Փաշինյան

Հունիս 23,2022 13:45

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով նախորդ նիստի որոշումը՝ Երեւանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց, ասաց, որ հիմա էլ քննարկում են Վանաձորում ստեղծել Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց:

Այս մասին Փաշինյանն ասաց, երբ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր հարկային եկամուտների ավելացման նախադրյալները: Վարչապետի խոսքով՝ այդ հավելյալ գումարները կրկին ուղղելու են այն ծրագրերին, որոնք նախարարությունները կներկայացնեն:  «Պետք է այս շրջանում նախագծերը պատվիրենք եւ մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետեւ նրանք էլ նույնպես պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան հետագա կառավարմանը»:

Փաշինյանն ասաց, որ պետք է արագացնեն, դպրոցների, մանկապարտեզների ու ջրամբարների կառուցման տեմպերը: Ըստ նրա, խոսքը կապիտալ ներդրումների մասին է, որպեսզի ճիշտ ծախսեն ֆինանսները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930