Լրահոս
Օրվա լրահոսը

Դասընթացներն անցկացվում են վարպետների արհեստանոցներում. հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

Հունիս 24,2022 12:17

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, զուռնա, սրինգ և ժողովրդական-լարային գործիքներ՝ սանթուր, քանոն, քամանչա, ուդ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին փոխանցում են վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացները անցկացվում են վարպետների արհեստանոցներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ճանաչված վարպետ-նվագարանագործների կուտակած բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցել երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարաններում սովորողներին: Առաջնային խնդիրը աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտություններ տալն է:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930