Ուժեղ քամու և տեղացած անձրևի պատճառով` Ասկերանի շրջանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել։
Այսօր` հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։
Նշված բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: