Լրահոս
Օրվա լրահոսը

Անօգնական տարեցներին գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթ Փաշայանը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից

Մարտ 03,2026 15:23 Share

Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), որն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 թ.-ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:

Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախչեր, բայց իր հետ մեծահասակներ էին», – ասաց հարազատներից մեկը:

Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին:

2026 թ. փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը հրապարակեց դատավճիռներ՝ մի շարք մեղադրյալների նկատմամբ՝ ներառյալ Փաշայանին, որը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը:

Free Armenian Hostages

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031