Aravot.am-ը Տիգրան Ավինյանից փորձեց մեկնաբանություն ստանալ Պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմների հանձնման արարողության վերաբերյալ, որի մասին գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում: «Ես հեռախոսով մեկնաբանություններ չեմ տալիս»,-ասաց նա: Տիգրան Ավինյանը գրել էր, որ ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն անկասկած այսուհետ կպահպանվի։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































