2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանում՝ Լեո փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, որն ընդամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:
Սոնա Մնացականյանը վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զբաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, եւ Հայաստանում արդեն ստեղծել էր մեծ թիմ: Բիզնես գործունությունից բացի, նա բազում հասարակական նախագծերի համահեղինակն ու աջակիցն էր, հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, եւ որ բոլորն արժանի են այդ հնարավորությանը:
Սոնայի մեծ գործերը կիսատ չթողնելու եւ Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր՝ խրախուսելու եւ աջակցելու իգական սեռի տաղանդներին: Ծրագիրը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային, ծանոթ էին նրա աշխատանքին եւ ցանկանում են շարունակել նրա տեսլականը։
Կարդացեք նաև

Այս փուլի հիմնական արդյունքը կլինի շուրջ 10 դիմորդների` միանվագ մրցանակների շնորհումը, որոնք կընտրվեն բաց մրցույթի միջոցով: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է, դիմորդների հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 15-ը ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Դիմել կարող են 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչները՝ Հայաստանից եւ Արցախից, ովքեր բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար եւ գործունեություն են ծավալում նշված երեք հիմնական ոլորտներում:

Կրթաթոշակներն առաջին փուլով կտրամադրվեն 2022 թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին Երեւանում կայանալիք FemInno կանանց շուրջ նորարարության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ Սոնան պատրաստվում էր ելույթ ունենալ: Ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով եւ կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը:
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի դրամահավաքին կարող եք միանալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:



















































