Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սոնա Մնացականյանի մեծ գործերը կիսատ չթողնելու եւ Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր

Հուլիս 11,2022 15:25

2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանում՝ Լեո փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, որն ընդամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:

Սոնա Մնացականյանը վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զբաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, եւ Հայաստանում արդեն ստեղծել էր մեծ թիմ: Բիզնես գործունությունից բացի, նա բազում հասարակական նախագծերի համահեղինակն ու աջակիցն էր, հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, եւ որ բոլորն արժանի են այդ հնարավորությանը:

Սոնայի մեծ գործերը կիսատ չթողնելու եւ Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր՝ խրախուսելու եւ աջակցելու իգական սեռի տաղանդներին: Ծրագիրը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային, ծանոթ էին նրա աշխատանքին եւ ցանկանում են շարունակել նրա տեսլականը։

Հատուկ այդ կապակցությամբ նախաձեռնված եւ դեռ շարունակվող դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ Հայաստանից եւ արտերկրից: Հավաքագրված միջոցները կտրամադրվեն միանվագ կրթաթոշակների տեսքով տաղանդավոր հայ կանանց երեք հիմնական անվանակարգերում՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա եւ գիտություն:

Այս փուլի հիմնական արդյունքը կլինի շուրջ 10 դիմորդների` միանվագ մրցանակների շնորհումը, որոնք կընտրվեն բաց մրցույթի միջոցով: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է, դիմորդների հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 15-ը ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Դիմել կարող են 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչները՝ Հայաստանից եւ Արցախից, ովքեր բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար եւ գործունեություն են ծավալում նշված երեք հիմնական ոլորտներում:

Կրթաթոշակի ծրագիրն ու ողջ դրամահավաքը իրականացվում է փոքր թիմի ջանքերով, որում ներգրավված են Սոնա Մնացականյանի ամուսինը, քույրը, նրա ընկերներից Սեդա Պապոյանը եւ գործընկերներից Լիանա Խուցիյանը:

Կրթաթոշակներն առաջին փուլով կտրամադրվեն 2022 թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին Երեւանում կայանալիք FemInno կանանց շուրջ նորարարության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ Սոնան պատրաստվում էր ելույթ ունենալ: Ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով եւ կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը:

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի դրամահավաքին կարող եք միանալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031