Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա. Շավարշ Քոչարյան. 168.am

Հուլիս 22,2022 23:22

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:

Նա ուրվագծել է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգները և դրանից դուրս գալու ուղիները, ինչպես նաև արտաքին ուժերի նպատակներն ու դերակատարումը տարածաշրջանում:

  • Արցախը և Հայաստանը վտանգավոր վիճակում են, պետք է գտնել փրկելու ուղիներ, և ոչ թե՝ փրկիչ փնտրել:
  • 2018-ի հեղափոխությունից հետո գործող իշխանությունների կողմից ձևավորվեց ոստիկանական և ավտորիտար պետություն:
  • Ծրագիրը պարզ է՝ Հայաստանում ստեղծել հենակետեր, ճանապարհները մասնատել, վերադարձնել փախստականներին իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում՝ նաև Հայաստան: Արդյունքում՝ Հայաստանից կարող է մնալ թուրքական մի փոքր վիլայեթ:
  • Արցախի հարցում Ադրբեջանի նպատակն է՝ հայաթափել Արցախը:
  • Մինչև 2020 թվականի պատերազմն Արցախը ոչ թե անվտանգության սպառող, այլ մատակարարող էր՝ ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին:
  • Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան:
  • Երկրում իշխանությունը վերցնելու համար պետք է երկիշխանություն ձևավորվի, իսկ դրա համար պետք է ինքնակազմակերպվել և աշխատել:

Երկրում իրավիճակը հնարավոր է փրկել ինքնակազմակերպվելու միջոցով, կազմակերպիչներ և ոչ թե՝ փրկիչներ են մեզ հիմա պետք:

  • 2018-ի հեղափոխության համար եղել է ոչ միայն ստանդարտ մշակված մեխանիզմ, այլ նաև ուղղորդողներ, ժողովրդի դժգոհությունը գեներացնողներ. կար պարարտ հող, մնում էր ծրագիրը քայլ առ քայլ իրականացնել:
  • Ուկրաինական հարցում Արևմուտքը համախմբված է, մեր տարածաշրջանում Արևմուտքն իր դերակատարությունը վերապահել է Թուրքիային, իսկ Թուրքիան առաջնորդվում է իր շահերով. Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ է, բայց որոշ դեպքերում ինքնուրույն է խաղում: Չկա Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահ. Արևմուտքը միշտ ձգտել է Հայաստանը կտրել Ռուսաստանից:
  • Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցային համագործակցության փայլուն օրինակ է:
  • Անկախության անցած տարիները բացթողնված հնարավորությունների տարիներ էին, մենք չկարողացանք ստեղծել հզոր պետություն:
  • Այսօրվա իշխանությունների հայտարարություններում, քայլերում բացակայում է բարոյականությունը, պետականությունը, մասնագիտականը, ազգայինը, արդյունքում ստեղծվել է բարոյականության, պետականության, մասնագիտական և համազգային ճգնաժամ, ուղիներ են պետք դրանցից ձերբազատվելու համար:
  • 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ազդակ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք պետությունների համար:
  • Շարժման սկզբից, երբ խնդրի լուծման հիմքում ինքնորոշումն էր դրված, Ադրբեջանը երեք անգամ դիմեց բռնի ուժի կիրառման, ագրեսիայի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ: Սա Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ինքնորոշմանը:
  • Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշումից հետ կանգնեց, երբ հայտարարեց, թե պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. սա ինքնորոշման տիպիկ լղոզում էր: Սրանով Փաշինյանն ագրեսորի պիտակից մաքրեց Ալիևին միջազգային հարթակներում:
  • Փաշինյանն իր հայտարարություններում հրաժարվելով Արցախի Հանրապետություն, ինքնորոշում արտահայտություններից, արդեն իսկ հրաժարվում էր բուն ինքնորոշումից:
  • Հայտնի խոսք է՝ հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Հայերի դեմ պետք չի կռվել, ասում են՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել:
  • Սեղանի վրա դրված է փաթեթ, որի մեջ ներառված են՝ խաղաղության պայմանագիրը, սահմանազատում-սահմանագծումը, տրանսպորտային ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Գոյություն ունեն տարբեր խաղացողներ՝ տարաբնույթ շահերով. Հայաստանի շահերն իսպառ բացակայում են:
  • Գործող իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ այնպիսի վիճակում են հայտնվել, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստում, մենք դարձել ենք մանրադրամ:
  • Մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը: Հայաստանի գործող իշխանությունները Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դեմ հետևողական քայլեր են արել:
  • Չինաստանն ունի բարեկամ երկրների ցուցակ, մենք այդ ցուցակում էինք, բայց երբ 2019 թվականին միացանք կրոնական փոքրամասնությունների ալյանսին, որը ձևավորել էր ԱՄՆ-ը, ցուցակից դուրս թռանք: Ինչո՞ւ դա արվեց:
  • Վերջին շրջանում տարբեր երկրների անվտանգության համակարգերի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը Հայաստան թույլ են տալիս ենթադրել, որ քննարկումները քաղաքական և ոչ թե՝ անվտանգային թեմաների շուրջ էին:
  • Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ճշմարիտ, կշռադատված և ներկա իրավիճակը դիպուկ նկարագրող մտքեր են: Երանի թե սա կարդան հարյուր հազարավոր ընթերցողներ և կարդացածը մեկը մյուսի հետ ծանր ու թեթև անեն: Իսկապես, պետք է երկիրը փրկելու ուղիներ գտնել և ոչ թե՝ փրկիչ փնտրել:
    Հարգելի Շավարշ Քոչարյան, վաղուց արդեն ժամանակն է, որ Դուք և Ձեր նման ինտելեկտուալները նույնպես մտնեք ակտիվ քաղաքականություն և հրապարակներում ելույթներ ունենաք, թե չէ պայքարի դուրս եկած ցուցարարները հոգնել են որերորդ անգամ պատասխանել դիմադրության շարժման ղեկավարի կրկնվող հարցին, որ պինդ են և ամուր են: Պայքարի տեղապտույտը շատ չեղա՞վ:
    Թշնամին ամսե-ամիս նոր զորամասեր է կառուցում, մեզնից գրաված դիրքերն է ամրացնում և նենգորեն սպասում է հարմար պահին պատերազմը շարունակելու համար: Իսկ մեր ընդդիմությունը կարծես իշխանության հետ տունիկ-տունիկ է խաղում՝ խորհրդարան գնալու կամ չգնալու, պատգամավորական մանդատներից զրկվելու կամ չզրկվելու, այս շաբաթ, թե՞ հաջորդ շաբաթ հանրահավաք անելու և նման այլ հարցերի շուրջը:
    Մեր հերոս նահատակ Մենուայի մայրը՝ արժանավոր Կարին Տոնոյանը դիպուկ հարց է բարձրացնում, անհանգստանալով, որ օրերն անցնում են և երկրում տիրող համատարած այս անտերության պայմաններում ի՞նչ է անելու մեզանից յուրաքանչյուրը, եթե վաղը պատերազմ սկսվի»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031