Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

17 հիվանդություններով տառապող «օրենքով գող» «Արսեն Երեւանսկին» ազատ արձակվեց

Հուլիս 27,2022 22:22

«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը չի կալանավորվի: Քիչ առաջ դատարանը մերժեց Արսեն Մկրտչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այսօր Մկրտչյանը ձերբակալվել էր. սա քրեական երկրորդ գործն է հարուցված Մկրտչյանի նկատմամբ: Առաջինը դատաքննության փուլում է:

«Արսենի թվով 17 հիվանդությունների առկայության պայմաններում նրա նկատմամբ չէր կարող կալանք ընտրվել որպես խափանման միջոց, որովհետեւ այդ պայմաններն իր համար հակացուցված են»,- Aravot.am-ին ասաց Արսեն Մկրտչյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Հովսեփ Սարգսյան

Նա ասաց, որ դեռ նախորդ քրեական գործով գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի տակ պահելու վերաբերյալ ու ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների եւ ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 49 կանոնի համաձայն՝ արձանագրել էր, որ խախտումներ են տեղի ունեցել.

«Հետեւաբար, եթե դատարանն այսօր բավարարեր քննիչի միջնորդությունը՝ առնվազն դա կարող էր դիտարկվել որպես հանցագործություն»:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ վերջին քրեական գործը փաստական տվյալների առումով դատարկություն է. «Ինչ-որ մեկը մի ցուցմունք է տվել, թե պարտք ու պահանջի հարցով, որի վերաբերյալ քրեական գործ է քննվում, դիմել են, որ միջամտի: Արսենն ընդամենն ասել է՝ տար այդ մարդուն գումարը վերադարձրու:  Դրանով ամեն ինչ ավարտվել է… ընդ որում՝ այդ գործողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, ո՞նց եղավ, որ այդ տվյալներն ունեին, բայց նոր հիշեցին դրա մասին, աբսուրդ է: Թվով 17 հիվանդություններով տառապող անձին բերում են,  ձերբակալում, կալանք են ներկայացնում ու հետաքրքրություն են առաջացնում հասարակության մեջ, թե տեսեք՝ ինչ կա քրեական ենթամշակույթներով անձի ենք բռնել, տեսեք, հեսա ինչ ենք անում տարբերակով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031